Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները
12.08.2025 | 12:28

Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։

*Հոդված 1 և 6 – փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։

*Հոդված 7 – արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունն արդեն ունի։

*Հոդվածներ 8 և 9 – «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին:

*Հոդված 15 – նախատեսում է միջազգային դատարաններից բոլոր հայցերի հետկանչ և ապագայում նոր գործեր չներկայացնելու պարտավորություն։ Հայաստանը զրկվում է իր իրավական պաշտպանությունից միջազգային հարթակներում։

Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ